Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Ազատամուտի բնակչի մահվան պատճառը

Ապրիլ 10,2016 16:32

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 10-ին, ժամը 07. 23-ին ահազանգ է ստացվել, որ ապրիլի 9-ին,ժամը 14. 00-ի սահմաններում Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Հ. Ա.-ն դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Դիտավան գյուղի հանդամասում հայտնաբերվել 1954թ. ծնված Հ. Ա.-ի դին:

Դեպքի կապակցությամբ զանգահարեցինք սահմանամերձ Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանին: Նա ասաց, որ ինքը դեպքի մասին տեղեկություններ չի կարող հայտնել, հորդորելով լինել տեղում եւ իմանալ: Նա հայտնեց, որ ինքը սահմանապահ զորամասի հետ համագործակցելով՝ աշխատանքներ է կատարում գյուղի պաշտպանունակության ամրապնդման համար:

Գյուղապետն ասաց, որ համագյուղացու դին գտնվում է Իջեւանի բժշկական կենտրոնում, կպարզվի նրա մահվան պատճառը:

Դիտավան գյուղից տեղեկացանք, որ Դիտավանի հարեւան Ազատամուտի բնակիչ Հայկազ Ալիխանյանը գնացել է անտառ սինդրիկ հավաքելու, նստել է քարին, կաթված ստանալով՝ մահացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930