Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Պետրոսյան. Հարկ է, որ մեր պաշտպանական կառույցները կանգնեն հասարակական նախաձեռնությունների կողքին

Ապրիլ 10,2016 15:51

Կարծեմ` արդեն ժամանակն է խոսելու ռազմաճակատ-թիկունք պայմանական բաժանման մասին:

Հարկ է, որ մեր պաշտպանական կառույցները թափով վազեն-կանգնեն հասարակական նախաձեռնությունների կողքին ու մասնագիտորեն կոորդինացնեն դրանք:

Անհրաժեշտ է`

ա) բոլոր չափահաս քաղաքացիների համար կազմակերպել հրաձգության և ռազմական պատրաստականության դասընթացներ ՀՀ քաղաքներում և գյուղերում (հուսով եմ, որ ԼՂՀ բնակչությունն ավելի գիտակ ու մարզված է, եթե ոչ` նաև այնտեղ),

բ) կանանց հետ անցկացնել բուժքույրական լուրջ դասընթացներ,

գ) ներկայացնել լայնամասշտաբ պատերազմի դեպքում յուրաքանչյուր քաղաքացու ադեկվատ վարքի հնարավոր սցենարները (պաշտպանական համապատասխան օղակների մեջ ներգրավում, կոնկրետ իրավիճակներում` նկուղներում ապաստանելու ծրագրի մշակում և այլն),

դ) բնակիչներին իրազեկել ռմբապաստարանների, պաշտպանական այլ կառույցների տեղակայության մասին (եթե այդպիսիք դեռ կան տխրահռչակ հանրային շահի զոհ դարձած տարածքների շահագործումից հետո), եթե չունենք նման անհրաժեշտ կառույցներ, սկսել դրանց կառուցումը/հարմարեցումը,

ե) անցնել տնտեսավարության խնայողական ռեժիմի` «Ամեն ինչ ազգային հաղթանակի համար» կարգախոսով,

զ) վերակազմակերպել ՏՏ, գիտական, գյուտարարական, ճյուղային-մասնագիտական լուրջ խմբերի ֆինանսավորումը և աշխատանքը համապատասխան ուղղվածությամբ,

է) վերը նշված կետերն իրականացնելու համար պահանջել ժողովրդի անխնա թալանից ու հարստահարումից գոյացած օլիգարխիական կապիտալի վերադարձ իսկական տերերին և դրա ծառայեցում պետական-հանրային շահին (մեխանիզմի մեկնարկի օրինակ կարող է ծառայել շեֆերի մասսայական «կամավոր» նվիրատվության ակտը, այլապես` նրանց ստիպելը սոցիալական համախմբված պահանջի ճնշման ներքո):

Շատ կարևոր է, որ հերթական անգամ թույլ չտանք հասարակական կառավարման «կամուֆլյաժացում»` նոր հնարավոր մանվելա-սեյրանա-շմայսական օլիգարխիայի առաջացում մեր ամենաթանկ` ինտելեկտուալ կապիտալի (որպես կանոն` համեստ ու խոնարհ մարդկային դիմագիծ ունեցող) հաշվին:

Իրենց աշխատանքով հասարակության հեղինակությունը վաստակած մարդկանց ներգրավումը պետական-ազգային շահի շուրջ միավորված տնտեսավարման ձևավորման մեջ կարող է լուրջ դրական փոփոխությունների սկիզբ դառնալ: Թե չէ էլ հնար չկա կուսակցական միաբջիջ ստահակների ճամարտակությունների ու վարսահարդարակոսմետոլոգիական գլուխգործոց հանդիսացող տնօրինուհիների գաղջը հանդուրժելու:

Մենք գիտեիք, թե ով ենք և հիմա էլ վերահամոզվեցինք դրանում: Վկան` մեր անգին ջահելները:

Մենք կարող ենք:

Արմինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն

Լուսանկարը՝ Արմինե Պետրոսյանը «Նարեկացի Արվեստի Միությունում» կայացած «Սահմանամերձ գյուղը մենակ չէ» միջոցառման ընթացքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    բա վոր էտքան բան անեն բա երբ եվ ինչ լափեն

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930