Լրագրող, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը «Առավոտին» է տրամադրել իր հարցազրույցը Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, ԼՂՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ:
«Հասարակության մեջ պետք է լինի արդարություն, բանակի մեջ պետք է լինի արդարություն՝ առաջին հերթին,- ասում է Վահան Բադասյանը:- Եթե այս ամենը լինի, հավատացած եմ՝ մենք կարող ենք միասին, ձեռք-ձեռքի տված մեր բոլոր միջոցներն ուղղել բանակի հզորացմանը: Այսօր ասում են՝ փող չկա, որպեսզի այս-այս բաներն առնենք: Բայց այդ բաները, որ անհրաժեշտ են այսօր ճակատում՝ դա ընդամենը մեկ «Բրաբուս» կարժենա: Բայց քանի՞ տասնյակ «Բրաբուսներ» կան: Սերժ Սարգսյանը ճիշտ է ասում, որ մեր զենքերը ութսունական թվականների զենքերն են: Իսկ մեքենաները 2016 թվականի են: Կարելի՞ է հակառակը լինի»:
Մանրամասն՝ տեսանյութում