Ապրիլի 1-2-ի ադրբեջանական սադրանքից հետո ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ առաջնագիծ մեկնեցին հազարավոր երկրապահներ: Թեպետ միջազգային հանրությունը խաղաղարար ջանքեր է թափում, բայց նենգաբարո ադրբեջանցին չի կամենում խաղաղության կամ գոնե հրադադարի պայմանագիր ստորագրել: Ադրբեջանական կողմը արցախաադրբեջանական սահմանագծին տեխնիկայի կուտակումներ է անում: Եվ բնականաբար, հայկական կողմն էլ, խաղաղություն ես ուզում` պատրաստ եղիր պատերազմին, սկզբունքով, պատրաստ է` ե´ւ զինտեխնիկայով, ե´ւ մարդուժով, ե´ւ հատկապես` քաջարի ոգով:
Շարունակվում է կամավորականների ցուցակագրումը ԵԿՄ-ում: Շարունակվում է նաեւ երկրապահ կամավորականների հոսքն առաջնագիծ: Երկրապահների հերթական խումբն այսօր ուղեւորվեց Արցախ:
ԵԿՄ