Այսօր՝ ապրիլի 10-ի առավոտյան մեզ զանգահարեց սահմանամերձ Ոսկեվան գյուղից կենսաթոշակառու, երկարամյա ուսուցիչ Սերյոժա Ալեքսանյանը: Նա վրդովված էր ԵՏՄ նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելու Ղազախստանի նախագահ Նազարբաեւի առաջարկից, հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Բելառուսի ղեկավարության դիրքորոշումից.
Նա ասաց. «Մենք ինչ գործ ունենք ծագումով թուրք Նազարբաեւի, Բելառուսի ապերախտ ղեկավարության հետ: Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից եւ իր հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակի երկկողմ պայմանագրերով: Ռուսաստանի հետ գործակցելով՝ պետք է սերտ հարաբերություններ հաստատենք ԱՄՆ-ի , Եվրամիության, Չինաստանի եւ այլ երկրների հետ»:
Նշենք, որ Ս. Ալեքսանյանը ռուսաց լեզվի ուսուցիչ է, ռուսական մշակույթի գիտակ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ