Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյան. «Դուք ձեզ ու ժողովրդին կապում եք ռուսական բանակի աբոզին՝ զորքի մսացու անասունի նման»

Ապրիլ 10,2016 08:16

Վանո Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջում վերահրատարակվել են 1990թ. մարտին «Հայք» շաբաթաթերթում հրապարակված «Առաջին ու վերջին քայլը ազատության ճանապարհին» Վանո Սիրադեղյանի հոդվածի այս տողերը

…Չափներդ ճանաչեք, պարոնայք, չափներդ ճանաչեք։ Դուք ձեզ ու ժողովրդին կապում եք ռուսական բանակի աբոզին՝ զորքի մսացու անասունի նման։ Այսօր Արցախին սպառնում են, որ զորքը կհանեն։ Այսօր ձեզ թույլատրվում է հայ ժողովրդին վերջնականապես մեկուսացնել Կովկասում ու Արևելքում, վաղը զորքը հանելու սպառնալիքով կփակեն ձեր չափը չիմացող բերանը (պարզապես կհրամայեն և դուք կպապանձվեք), մյուս օրը զորքը հարկադրաբար կհանեն, եւ ժողովուրդը կմնա մահվան օղակում։ Դուք, ճիշտ է, ժամանակին թռած կլինեք Մոսկվա։

Եվ հեռվից՝ Մոսկվայից, Փարիզից, Լոնդոնից անամոթաբար կասեք՝ բա որ ասում էինք Մոսկվային չգրգռենք…»:

Vano

Ի դեպ, «Առավոտի» կողմից հավելենք, որ այդ հոդվածում Վանո Սիրադեղյանը նաեւ գրել էր. «Եկեք խոստովանենք (հանդգնեմ ասել), իմ գաղափարակից եղբայրներ, անձնազոհ այրեր, խոստովանենք, որ մեզ դեռ չի հաջողվել մեր առաջին քայլն իսկ անել առանց Ռուսաստանի, առանց հովանավորի ապրելու սարսափը ժողովրդի միջից հանելու։ Հենց որ հաջողվեց, պարզվելու է, որ երկրորդ քայլ չկա․ դա մեր առաջին ու վերջին քայլն է ազատության ճանապարհին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930