ԼՂՀ ֆինանսների նախարարությունը պարբերաբար հրապարակում է տեղեկություններ բոլոր այն անձանց մասին, ովքեր հանգանակել են գումարներ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին` փոխանցելով ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքէջում տեղադրված բանկային հաշիվներին:
«Մենք երախտապարտ ենք բոլոր այն անձանց, ովքեր Արցախի համար ստեղծված այս ծանր պահին իրենց աջակցությունն ու օգնությունն են ցուցաբերում Արցախ աշխարհին: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ցանկացած պահի և ցանկացած վայրից կարող է դրամական փոխանցումներն իրականացնել ցանկացած բանկի VISA/MasterCard/ArCa բանկային քարտերով` օգտվելով ԼՂՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված վիրտուալ POS- տերմինալից:
Հրապարակում ենք տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հանգանակություն կատարած մեր հայրենակիցների մասին 08.04.2016թ. դրությամբ: Հանգանակությունների հոսքը շարունակվում է»:
Հայտնենք, որ մինչ այժմ ամենամեծ գումարը հանգանակել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ 550 մլն դրամ: Կա նաեւ 10 դրամ նվիրաբերող:
Կարդացեք նաև
Ցուցակի մասին ավելի մանրամասն՝ շուտով: