Aravot.am-ն այսօր մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան եւ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ Բաքու, այցելությունից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացավ:
«Միանշանակ է մի բան. հակառուսական տրամադրությունների աղբյուրը, դրդապատճառը եւ շարժիչ ուժը միայն Ռուսաստանն է: Իրենք ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանում լինեն հակառուսական տրամադրություններ:
Ռոգոզինը եթե իր հայտնի հայտարարությունն աներ մեկ շաբաթ հետո, եթե իսկապես իրենց շատ անհրաժեշտ էր, Հայաստանում իռացիոնալ ազդեցություն կունենար: Բայց երբ նա դա արեց հատուկ այս օրերին, տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արեց Հայաստանում Ռուսաստանի հեղինակությունը թուլացնելու համար», – պատասխանեց Սամվել Մարտիրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ