Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի մաս»

Ապրիլ 10,2016 00:01

«Դա նշանակում է, որ այս հարցը նաեւ բանակցային գործընթացի մասն է: Պարզ է, որ Հայաստանը պետք է բարձրաձայնի` Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի մաս կամ Ադրբեջանին ենթակա: Պարզ է, որ սա կքննարկվի, Ադրբեջանն էլ չի համաձայնվի դրա հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի դիտարկմանը, թե ԼՂՀ-ի` Ադրբեջանի կազմում դիտարկվելը բանակցային գործընթացի տարր է:

Ստեփան Գրիգորյան

Ստեփան Գրիգորյան

Քաղաքագետը եւս անհրաժեշտություն է համարում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այնպիսի սարքավորումների տեղադրումը, որոնք թույլ կտան որոշել` որ կողմն է կրակ բացել. «Պետք է պահանջ դնենք` եթե այդպես չարվի, մենք ճիշտ չենք համարի բանակցելը: Պետք է բանակցելու պատրաստակամություն ցուցաբերենք, միաժամանակ ասելով, որ եթե այդ հարցերը չլուծվեն, անիմաստ է բանակցելը, որովհետեւ Ադրբեջանը «բանակցում» է, հետո` պատերազմ սկսում: Անհրաժեշտ է նաեւ դիպուկահարներին դուրս բերել»:

Համանախագահների ասածին, թե Մինսկի խմբի գործը չէ` պարզել, թե ով է նախահարձակ եղել, եւ մանդատ էլ չունեն` հետաքննություն անցկացնելու, Գրիգորյանն այդպես արձագանքեց. «Այդ ինչպե՞ս եղավ, որ վերջին հինգ տարում Մինսկի խումբը բարձրաձայնում էր դիպուկահարների հարցը, իսկ սարքավորումների հարցը` վերջին մեկ տարում: Ուրեմն, իրենց գործառույթների մեջ նաեւ դա է մտնում` ֆիքսել, թե որտեղից են կրակում»:

Ինչ վերաբերում է հրադադարի մասին հնարավոր` նոր պայմանագրին, Ստեփան Գրիգորյանի խոսքով. «Հայաստանն առանց Ղարաբաղի ներկայացուցիչների իրավունք չունի ոչ մի բան ստորագրել այնտեղ, որտեղ Ադրբեջանն է դնում իր ստորագրությունը, որովհետեւ մենք ունենք զինադադարի մեկ` 1994թ. փաստաթուղթը, որում որ կան Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի ստորագրությունները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930