Լրահոս
Օրվա լրահոսը

4+4+4-ի հաջորդ հանդիպումը կունենա կոնսենսուս ձեռք բերելու նպատակ

Ապրիլ 09,2016 23:49

«4+4+4» ձեւաչափը ապրիլի 9-ին քննարկեց վերջին հարցը:

«Կոնկրետ առաջարկը, որ մենք ներկայացրել ենք, վերաբերում է ձայների ամփոփմանը: Ըստ մեր գործող կարգի, ըստ էության, մեծամասնական ընտրակարգը ամփոփվում էր առանձին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից, իսկ համամասնական ընտրակարգի արդյունքները ամփոփվում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Հիմա մեզ մոտ, որ անցնում ենք համամասնական ընտրական կարգի, մենք առաջարկում ենք, որպեսզի ամփոփումը կատարվի ընտրատարածքային հանձնաժողովներում»,- խնդիրը ներկայացրեց պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նա նշեց, որ առաջարկվող տարբերակը հնարավորություն կտա քաղաքացուն ծանոթանալ քվեարկության արդյունքներին ժամեր առաջ. «Ավելի փոքր մարզերը կարող են ավելի արագ հաղորդել, ավելի մեծ մարզերը մի քանի ժամ հետո հաղորդել: Հաջորդը՝ մենք կունենանք երկու փաստաթուղթ՝ մեկը ընտրատեղամասային արձանագրությունը, մեկն էլ կունենանք ընտրատարածքայինը՝ հետագայում վիճարկելու համար: Այս տեսանկյունից մենք առաջարկում ենք հնարավորություն ընձեռնել ընտրատարածքներում ամփոփել»:

Դրա հետ մեկտեղ իրենք առաջարկում են, որ չլինի մարզ, որը միավորվի մեկ այլ մարզի հետ. ավելի քիչ կլինեն արդյունքները, ավելի հեշտ կլինի արագ ամփոփելը:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ չի հասկանում, թե ինչ են առաջարկում. «Հենց գալիս են տեղամասային ընտրական հանձնաժողովից՝ պարկով, սարքով, արձանագրությունով տալիս են, այս արձանագրությունները նստած օպերատորը, տվյալ դեպքում՝ կարծում եմ մի օպերատոր չի կարող, երկու օպերատորները, նստած հավաքում է թվերը: Այս թվերը հավաքում է, նրանք հայտնվում են մի մեծ աղյուսակում»:

Լեւոն Զուրաբյանը առաջարկեց, եթե իրենք կոնսենսուսի նպատակ են դրել, ապա պետք է որոշում ընդունեն: Նա առաջարկեց մինչ հաջորդ հանդիպումը հասկանալ, թե որ կոնսենսուսն է իրենց համար հնարավոր, ինչպես են այդ փոխզիջմանը գալու եւ հանդիպել արդեն փաթեթային կոնսենսուսի գալու նպատակով. «Հաջորդ անգամ հանդիպում ենք կոնկրետ կոնսենսուս ձեռք բերելու նպատակով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930