Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Պատերազմի օրերին ԱԳ նախարարը պետք է պաշտոնական հայտարարություններ աներ, այլ ոչ թե գործեր ծպտյալ»

Ապրիլ 09,2016 22:50

«Ադրբեջանը պետական վերահսկմամբ ներքին շուկայի համար ստեղծում է կեղծ իրականություն, վիրտուալ կյանք, որպեսզի ժողովուրդն իրենց ուզածից ավելի շատ ուրիշ բան չտեսնի: Իրենք այս մի քանի օրերին իրենց պատմությունն են ստեղծում, լրիվ կեղծ: Ներկայացվում է իրենց երեւակայական հաղթանակը, իբր, մի քանի օրերի ընթացքում նվաճել են մեծ քանակությամբ գյուղեր, դեռ փորձում են քաղաքների մասին խոսել, բայց երեւի չեն կողմնորոշվում, թե քաղաքներն արժի՞ նկարագրել: Հավանաբար, դեռ քարտեզն են ուսումնասիրում, թե որի անունը տան:

Բայց նրանք լուրջ խնդիրներ ունեն՝ կապված թաքցնելու զոհվածների քանակը: Կարծում եմ, դեռ լուծումներ չեն գտնում: Որովհետեւ մի բան է մի քանի ընտանիքի հետ պայմանավորվել, վախեցնել կամ կաշառել, որպեսզի չխոսեն, ինչն արվում էր նախորդ սրացումների ժամանակ, այլ բան, երբ խոսքն արդեն տասնյակ, եթե ոչ հարյուրավոր զոհված զինվորների մասին է: Այդ ընտանիքները նաեւ հպարտություն ունեն իրենզ զոհված զինվոր երեխաների հետ կապված, որոնք զոհվել են եւ բոլորին թաքցնելը շատ ավելի բարդ է լինելու: Մենք կարող ենք հետաքրքրությամբ դիտարկել, թե ոնց են հարեւան երկրում լրատվամիջոցների տոտալ վերահսկողությամբ ստեղծում վիրտուալ իրականություն», – ասաց Սամվել Մարտիրոսյանը:

mehriban_aliyeva_fond_ehsan_070416_1Անդրադառնալով օրերս համացանցում հայտնված նկարին, որտեղ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան ընդունել է զոհված զինվորների մայրերին, որոնց քանակը շատ մեծ է, փորձագետը նշեց. «Նրանք սկզբում դա հրապարակեցին որպես զոհվածների մայրերի հետ հանդիպում: Հետո հասկացան, որ այդտեղ ամեն ինչ սխալ է սկսվել ու ընկալվել, շատ արագ տեքստերը փոխեցին՝ գրելով հանդիպում զոհվածների մայրերի, հարազատների եւ ընկերների հետ Դժվար է հեռվից ասել, թե դա ինչ հանդիպում է եղել, բայց այսպես թե այնպես, այդ նկարը սարսափելի վատ ազդեցություն է ունեցել, որովհետեւ ամբոխը շատ մեծ էր», – պատասխանեց փորձագետը:

mehriban_aliyeva_fond_ehsan_070416_3Հարցին, թե իսկ մե՞ր լրատվական դաշտում վիճակն ինչպիսին էր պատերազմի չորս օրերին, մեդիա փորձագետը պատասխանեց. «Մեր մոտ հանրությունը մի քանի փուլ անցավ: Առաջինը՝ շոկային, երբ ոչ ոք չէր սպասում պատերազմ: Բայց բոլորն էլ իրականում սպասում են պատերազմին, սակայն ոչ-ոք չի հավատում, որ պատերազմը հիմա կսկսվի: Սակայն հասարակությունն այդ վիճակից շատ արագ դուրս եկավ: Փաստացի հենց նույն օրը:

Հետո, եկավ էյֆորիայի վիճակը, որը մի փոքր շատ էր: Սա համարում եմ խնդրահարույց վիճակ: Բնական է, որ չափից շատ էյֆորիային փոխարինելու գալիս է ընկճումը: Կարելի է կանխորոշել, որ գալու է դեպրեսիվ վիճակը, որը մենք անցնելու ենք: Ամեն մեկը կգտնի, թե ինչու է դեպրեսիայի մեջ մտնում: Մի մասը կհամարի, որ զոհերն են թանկ գնով տրվել, մի մասը, որ տարածքներ ենք կորցրել, մյուսները՝ թե մեր ռազմավարական դաշնակիցներն են մեզ դավաճանել եւ այլն»:

Սամվել Մարտիրոսյանը խոսեց նաեւ հրապարակվող դաժան տեսարաններով լուսանկարների մասին: «Դա պատերազմի պայմաններում քարոզչական-հոգեբանական գործունեության մի մասն է, բարոյա-հոգեբանական ճնշման ամենաազդեցիկ ձեւերից մեկը: Անկախ նրանից, մենք կասենք՝ պե՞տք է, թե ոչ, զինվորականները իրենց դարերով մշակված անելիքն անելու են»:

Ինչ վերաբերում է տեղեկատվական դաշտում հայկական կողմի ակնհայտ բացթողումներին ու վրիպումներին, Սամվել Մարտիրոսյանը արձանագրեց. «Առաջինը, թերեւս, պետական կառույցների չհամաձայնեցված գործողություններն են: Օրինակ, ՊՆ եւ ՊԲ, որոնց՝ մինչեւ գործողություններն իրականացնելը համաձայնեցված չէր: Թույլ է կազմակերպվում լրագրողների հետ տարվող աշխատանքը դիրքերում եւ դրանց մոտ: Լրագրողները, այդ թվում նաեւ արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցները, հասնում էին թեժ կետեր, երբ ամեն բան արդեն ավարտված էր: Այսինքն, նրանք նյութ չունեին տալու: Կա նաեւ արտաքին աշխարհին երեւալու խնդիր պետական կառույցների կողմից:

Օրինակ, ՊՆ-ն չպետք է ԱԳՆ-ի ֆունկցիաներ կատարի, պարզաբանումներ տա, արտաքին քաղաքական հայտարարություններ անի: Մեր ԱԳՆ-ն պետք է այս ընթացքում ավելի շատ երեւար ու խոսեր, ինչպես Ադրբեջանինը: Նկատի ունեմ պաշտոնական հաղորդագրությունները, որոնք գնում են դրսի մամուլ, որոնք էլ օգտվում են միայն պաշտոնական տեղեկատվությունից: ԱԳ նախարարը պետք է ավելի շատ երեւար, քան երեւաց: Ո՞ւր էր մեր ԱԳ նախարարն այդ թեժ օրերին: Նրա ծպտյալ գործունեությունը շատ դեպքերում հասկանալի է: Բայց ես չեմ ճանաչում մի հայ մարդու, որն այս հարցում այլ տեսակետ ունենա» – եզրափակեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930