Լրահոս
Օրվա լրահոսը

4+4+4. Դավիթ Հարությունյանը առաջարկեց ցուցակների փոխարեն հրապարակել քաղվածքները

Ապրիլ 09,2016 22:30

«4+4+4» ձեւաչափով քննարկումներն Ազգային ժողովում շարունակվում են: Քննարկման ընթացքում Դավիթ Հարությունյանը առաջարկեց ցուցակների փոխարեն հրապարակել քաղվածքները:

Նա առաջարկեց էլեկտրոնային սարքից հանել տվյալները՝ առանց պարկերից հանելու ցուցակները. «Սա մուտք է արվում համակարգիչ, այսինքն՝ զուգահեռաբար տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում է իր ամենօրյա գործառույթը՝ սկսում է այդ մինչեւ 76 տեղամասի տվյալները հավաքել այդ համակարգչում: Երեկոյան ամփոփում ենք, ասում ենք՝ ստացանք պահանջներ այս տեղամասերից: Համակարգիչը առանց բլանկի, որ նա չդառնա պաշտոնական փաստաթուղթ, բայց դառնա աշխատանքային գործիք ձեզ համար՝ հանում է, որ մասնակցել են, օրինակ՝ համար 2-ը, 7-ը, 16-ը, 48-ը: Տվեց ցուցակը ձեզ:

Այսինքն՝ հաջորդ օրը երեկոյան 6-ին ավարտվեց դիմումների ընդունումը, ժամը 8-ին բոլորը ստանում են իրենց թղթերը: Ինտերնետում դրված է ցանկը, կարող ես ներբեռնել, ներկիր դեղին, սքան արա, ինչ ձեւով ուզում ես օգտագործիր: Ես լուծեցի քո խնդիրը: Ուզո՞ւմ ես 135 տեղամասերով էլ կամ 76 տեղամասերով էլ պահանջիր, հարց չկա, ընտրությունների հաջորդ օրը երեկոյան ստացար: Ինձ համար սա լուծում է, որը չի խախտում իմ սկզբունքը, որովհետեւ դա պաշտոնական փաստաթուղթ չէ»:

4+4+4ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, իսկ հնարավո՞ր չէ նույն օրը տրամադրել այդ ցուցակները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դա կապված է տեխնիկական խնդիրների հետ, եթե հավելյալ ֆինանսավորման լինի, որպեսզի ընտրատեղամասերում տպիչ սարքեր տեղադրվեն, քանի որ այդ օրը միայն հնարավոր կլինի պաշտպանված թղթի վրա տպել, ինչին նա համաձայն չէ:

Լեւոն Զուրաբյանը մի քանի օր ժամանակ խնդրեց, որ իրենք մտածեն հնարավոր կոնսենսուսի մասին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930