Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վարչապետ ջան, բարեխոսի 19-20 տարեկանների փոխարեն մեզ տանեն առաջնագիծ». ջաջուռցի տղամարդ (Տեսանյութ)

Ապրիլ 09,2016 22:04

Այսօր Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում հայրենիքի համար նահատակված գյումրեցի երեք զինվորների՝ 20-ամյա Գևորգ Վարդանյանի, Տիգրան Աբգարյանի ու 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի հոգեհանգստի արարողությունից հետո, մի տղամարդ մոտեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու հորդորեց իրենց տանել առաջնագիծ: «Մենք ցանկանում ենք տղաներին հետ բերեք, մենք գնանք առաջին գիծ, թող 19-20 տարեկան տղաները մեր թիկունքին կանգնեն, թող մենք զոհվենք»: Վարչապետը, զոհվել բառը լսելով, ընդհատեց տղամարդուն՝ ասելով. «Մենք այնպես պետք է անենք, որ ոչ մեկը չզոհվի այլեւս»:

Ջաջուռցի տղամարդը շարունակեց, «Չէ, թող այս մի ամսվա ընթացքում գոնե այդպես լինի, դուք ձեր կարծիքը փոխանցեք, որ մենք կանգնենք առաջնագծում, տղաները 1 մետր մեզանից հեռու»: Վարչապետն ասաց, որ արդեն մեծ թվով կամավորներ կան, որոնք զինվորներին օգնում են, սակայն տեսնելով, որ տղամարդը պնդում է իր ասածը, խնդրում, թե «վարչապետ ջան, բարեխոսի մեզ տանեն առաջնագիծ» խոստացավ նրա խնդրանքը փոխանցել պաշտպանության նախարարին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930