Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Մենք ունենք անհրաժեշտ պետական միջոցներ բանակն ավելի հզորացնելու համար» (Տեսանյութ)

Ապրիլ 09,2016 21:36

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Գյումրիում վստահեցրեց, որ Հայոց բանակը համալրված է անհրաժեշտ զինտեխնիկայով, եթե համալրված չլիներ, այսօր չէինք պարտադրի հրադադար: Իսկ բնակչության կողմից Արցախ ուղարկվող օգնությունը, ըստ վարչապետի, նախատեսված է զինվորների ընտանիքների համար, ոչ թե բանակի:

«Դա ժողովրդի սրտի ցանկությունն է, մենք դեմ ենք որպես իշխանություն, որովհետեւ այդ հնարավորություններն ունենք եւ դրա կարիքը չկա: Չենք էլ  կարող որեւէ մեկի կամքին բռնանալ, խոչընդոտել, եթե ինքը սրտանց ցանկություն ունի օգնելու: Որ գալիս էի Գյումրի, Գյումրիից երկու-երեք մեքենա էր գնում բեռնատար, գրված էր՝ օգնություն Գյումրիից, հիմա մենք հո՞ չենք կարող չթույլատրել», -ասաց Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը խոստացավ պետական միջոցներն ավելացնել բանակի հզորացման համար, ինչքան որ անհրաժեշտ լինի, նրա վստահեցմամբ, մենք ունենք այդ միջոցները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. karen says:

    Մի քիչ որ քիչ թալանես ու հարկերը մուծեք բանակն էլ կարգին զենք կունենար, էրեխեքի արյունն էլ քո կառավարության վրա չէր ծանրանա: :Փառք ու պատիվ զոհվածներին, պատերազմի ծանրությունը միայն անապահով խավի ուսերին է, դուք միայն թաղումներին եք մասնակցում:Զոհվածները բոլորը անապահով խավից են:Դուք պետք անահապաղ հրաժարական տաք ռուսների կողմից ադրբեջանցիներին զենքի վաճառելը արդարացնելու համար:Մեդվեդևի՞ն էիր շողոքորթում դրանով:

  2. Ֆելիքս says:

    Ճիշտ է մենք ունենք պետական միջոցնմեր, բայց ունենք նա? քեզ , սերժի, գագիկ խաչատրյանի, քեթրինի միհրանի, չգիտեմ էլ դա ինչ անուն է, տղամարդու , թե կնոջ, նման պաշտոնական ՚դիակապտողներ՚, որոնք իրենց հարստությունը դիզել են մեր քրտինքի ու զինվորի արյան վրա, ցավոք չունենք էնքան կամք, որ քեզի նմանին եղաններով դուրս քշենք էս երկրից, բա տղուդ ուղարկեիր ճակատ կամ էն սաշիկի տղուն, որ 10 մլն. դրամ էր ծախսել սիրած աղջկան ծաղկեփունջ նվիկրելու համար, իսկ սահման պահող տղերքը սոված են, հաց չեն ունեցել 3 օր: Պատասխան եք տալու սաղդ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930