Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպովը` ԼՂՀ-ի` Ադրբեջանի կազմում դիտարկվելու մասին. «Դա բանակցային գործընթացի տարր է»

Ապրիլ 09,2016 19:23

«Մենք նախկինում էլ ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Ինչպես գիտեք, ԼՂՀ-ն նախկինում մասնակցել է բանակցային գործընթացին»,-«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` պատասխանելով ԼՂՀ-ի` բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին հարցին:

Մյուս հարցին, թե համանախագահները որքանով են գիտակցում, որ ԼՂՀ-ն չի կարող Ադրբեջանի մաս կազմել, Պոպովը պատասխանեց. «Ներկա պահին այդ թեման բանակցային գործընթացի տարր է»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին` արդյոք համանախագահները եկել են եզրահանգման, թե որ երկիրն է նախահարձակ եղել: Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիայի ներկայացուցիչ Պիեռ Անդրիոն պատասխանեց. «Իհարկե, մեր մանդատի մեջ չի մտնում որոշել, ով է սկսել: Մենք դրանով չենք զբաղվել: Մեզ համար կարեւոր է, որ Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվի եւ քաղաքական բանակցություններ ընթանան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930