Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձավ Ադրբեջանի զինծառայողների կողմից ԼՂՀ Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած վայրագություններին` ասելով, որ համանախագահները խիստ մտահոգ են մարդու իրավունքների խախտման դեպքերով:
«Մենք հանդիպում ենք ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, խնդրել ենք, որպեսզի ճշգրտորեն դիտարկեն, թե ինչ է տեղի ունեցել: Խիստ մտահոգված ենք եւ անհանգստացած մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած դեպքով եւ այդ դեպքերի մասին ահազանգերով, որոնք մենք ստացել ենք: Այդ ամենը մեր ուշադրության կենտրոնում է»,-վստահեցրեց Ջեյմս Ուորլիքը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև