Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մինսկի խմբի համանախագահ. «Խաղաղապահների գործողություն ենթադրվում է կարգավորման եզրափակիչ փուլում»

Ապրիլ 09,2016 18:38

«Լավրովը մի անգամ չի ասել, որ նոր փաստաթուղթ որպես այդպիսին չկա, կան առաջարկներ, որոնք քննարկվել են վերջին տարիների ընթացքում»,-այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` վերջերս հնչեցրած առաջարկներից՝ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Նրա բնորոշմամբ` նշյալ առաջարկները հիմնված են մի շարք սկզբունքների վրա, որոնցից են` Ղարաբաղի շուրջը գտնվող տարածքների վերադարձը եւ ԼՂՀ կարգավիճակի հստակեցումը: Ինչ վերաբերում է շփման գծում խաղաղապահներ տեղակայելու առաջարկին, Պոպովն այսպես մեկնաբանեց. «Խաղաղապահների հարցը քննարկվում է: Խաղաղապահների գործողություն ենթադրվում է կարգավորման եզրափակիչ փուլում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930