Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել վերջին օրերին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետ կապված խնդիրներ: Երկուստեք կարևորվել է սերտ համագործակցության ընդլայնումը և խորացումը` որպես Հայաստանի և Արցախի պաշտպանունակության ամրապնդման եւ տարածաշրջանում կայունության պահպանման առանցքային գործոն:
Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև ՊԲ հրամկազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը, փոխգործակցության շրջանակում պլանների ճշգրտման խնդիրները և առաջնահերթ անելիքները, որոնց վերաբերյալ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է իր նկատառումները:
Պաշտպանության նախարարություն