Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ եք բարեխոսել, որ մեզ տանեն առաջին գիծ»

Ապրիլ 09,2016 21:00

«Հայաստանից էլ ով ասես՝ չեկավ Ստեփանակերտ, թե՝ կարո՞ղ եք բարեխոսել, որ մեզ տանեն առաջին գիծ, մի բան արեք»,- մեզ հետ զրույցում պատմեց Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը: Նրա խոսքերով՝ «Էնքան նամակ եմ ստացել դպրոցականներից, թե ինչո՞վ օգնենք, մեզ չե՞ք տանի կռվելու: Ոչ թե մենակ նամակ են գրում, մի բան էլ գալիս են էդ նամակի պատասխանի հետեւից»:

Կոմանդոսը մի դեպք պատմեց, որ եղել է այս օրերին՝ Ստեփանակերտում. «Իմ մոտ ընկերոջս տղան 7 տարեկան է, եկավ Ստեփանակերտ, հանեցին պիստալետ նվիրեցին՝ խաղալիք: Կոլյա է անունը, էս տղեն վերցրեց, շուռ տվեց, թե՝ էս ի՞նչ ա: Ասին՝ պիստալետ ա, ուզում էր գցել, բայց հետ տվեց: Մեկ էլ շորը բարձրացրեց, գոտկատեղից հանեց՝ պիստալետը, է՛ս ա: Իսկական պիստալետ էր: Պարզվում է՝ պապան որ զոհվել էր, իր պիստալետը նրա մոտ էր: Դա ես էի հետ տվել իրենց ընտանիքին: Պատկերացնո՞ւմ եք՝ 7 տարեկան երեխեն ասում ա՝ պիստալետը է՛ս ա»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Կարդացեք նաեւ

«Առավոտ» 

09.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930