Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն այլեւս պարտադրված պետք է լինի վերանայել ՀՀ-ի նկատմամբ իր քաղաքականությունը

Ապրիլ 09,2016 20:30

Ադրբեջանի կողմից սանձազերծված չորսօրյա պատերազմում զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ»։ Այդ միտքը նախագահը վերահաստատեց նաեւ գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: Սա բավականին ուշացած, բայց ուղղակի «մեսիջ» էր ՌԴ-ին: Ի՞նչ գործնական քայլեր կձեռնարկի պաշտոնական Երեւանն այս ուղղությամբ՝ դեռ տեսանելի չէ:

Բայց որ Ադրբեջանի վայրագության արդյունքում զարգացած իրադարձությունները նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական շեշտադրումները վերանայելու պարտադրանք են ստեղծում` միանշանակ է: Ռուսաստանն այլեւս պարտադրված պետք է լինի վերանայել Հայաստանի նկատմամբ իր «մեծ եղբոր» քաղաքականությունը, եւ դա պետք է ՀՀ իշխանությունների պարտադրանքը լինի` նկատի ունենալով ՀՀ-ՌԴ հարաբերությունների բոլոր շերտերն ու նրբերանգները:
Կարդացեք 

«Առավոտ»

09.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ռազմական գետնի վրայ, մեր յաղթանակը կատարեալ է:

    Քաղաքական գետնի վրայ սակայն,
    ցարդ, հեռու ենք նոյն եզրակացութենէն:

    Խնդիրը միայն անարդարութեան զգացումը չէ պատահածին կապակցութեամբ (այդ զգացումին շուտվանից ու լաւապէս վարժված ենք) :

    Խնդիրը այն է որ եթէ Ադրբեջանը նաեւ քաղաքական լուրջ վնասներ չկրէ իր յարձակումին պատճառով, անպայման նորէն պիտի յարձակի:

    Այս ուղղութեամբ, մեր կառավարութիւնը չէ յանցաւորը: Որեւէ տեսանկիւնից, զինվորները մեր գլխին վրայ եւ մենք իրենց ոտքերուն առջեւ, Աստված ալ մեր կողմից է, սակայն՝ օդին միջից մէջտեղ չէ եկած Հայոց Ազգային Բանակը, եւ եթէ նախ մարդ չօգնէ ինքն իրեն, Աստված նրա չի օգնի:

    Եթէ այս ամէնից յետոյ, պարզապէս վերադառնալու ենք նախորդ կարգավիճակին, մտահոգիչ է կացութիւնը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930