Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց Երեւանում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին ու միջազգային հանրությանն ուղղված հանրային պահանջով

Ապրիլ 09,2016 16:07

Ապրիլի 9-ին Երեւանի Հանրապետության հրապարակում մի խումբ ՀՀ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված էին տեղեկատվական հոսքերի եւ հակառակորդի քարոզչության դեմ աշխատանքների կազմակերպմամբ, նախաձեռնել էին բողոքի ցույց՝ ընդդեմ միջազգային կառույցների։  «Սույն թվականի ապրիլին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որևէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։

3 (9)

Rally '#KarabakhNow' against the international inaction took place in front of the RA Ministry of Foreign Affairs

Rally ‘#KarabakhNow’ against the international inaction took place in front of the RA Ministry of Foreign Affairs

Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանական կողմի գործողությունների մեջ»,- Ֆեյսբուքյան հարթակում նշել էին կազմակերպիչները: Ցույցի մասնակիցները կրում էին Հայաստանի  եւ Արցախի Հանրապետությունների դրոշներ,  խորհրդին համահունչ պաստառներ:cuyc Kharabakh1 cuyc Kharabakh2

Rally '#KarabakhNow' against the international inaction took place in front of the RA Ministry of Foreign Affairs

Rally ‘#KarabakhNow’ against the international inaction took place in front of the RA Ministry of Foreign Affairs

Rally '#KarabakhNow' against the international inaction took place in front of the RA Ministry of Foreign Affairs

Rally ‘#KarabakhNow’ against the international inaction took place in front of the RA Ministry of Foreign Affairs

Նրանք հայտարարության տեքստ են պատրաստել, որը կհանձնեն, որտեղ կոչ են անում դադարեցնել կեղծ հավասարության փորձերը, պահանջում, որպեսզի  բանակցությունների փուլում խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում բացառվի, ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահներին՝ բոլոր բանակցություններում ապահովել բացառապես եռակողմ ձեւաչափը, Ռուսաստանին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկիր՝դադարեցնել զենքի մատակարարումը ագրեսոր ճանաչված երկրին եւ այլն:cuyc Kharabakhcuyc KarabakhIMG_3196IMG_3195

Ցուցարարները շարժվեցին Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ այլ երկրերի դեսպանատներ՝ փոխանցելու իրենց պահանջների տեքստը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930