Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդվեդեւ. «Այլ մատակարարների մուտքը սպառազինությունների շուկա չի թեթեւացնի իրավիճակը»

Ապրիլ 09,2016 15:40

«Ռուսական «Ռոսսիա 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ըստ BBC-ի  ասել է. «Եթե մենք մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվի այդ դերից (զենքի մատակարարի- խմբ.), մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Այլ երկրներից զենք կգնեն, մահացության մակարդակը դրանից չի նվազի»:

Նրա խոսքերով՝ վստահություն չկա նրանում, որ այլ երկրներից զենքի մատակարարների մուտքն այդ (հայ-ադրբեջանական սպառազինությունների-խմբ.) շուկա, կթեթեւացնի իրավիճակը: Նա կարծիք է հայտնել, որ իրավիճակը, հավանաբար, ավելի կբարդանա:

«Ես կարծում եմ, որ զենքը կարող է եւ պետք է ձեռք բերվի ոչ միայն նրա համար, որպեսզի երբեւէ օգտագործվի, այլեւ նրա համար, որ այն դառնա զսպման գործոն, եւ այդ պահը պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը»,-ասել է նա:

Նախօրեին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն էր խոսել հակամարտության երկու կողմերին՝ որպես ռազմավարական գործընկեր, զենքի մատակարարումը շարունակելու մասին:

Ադրբեջանը ռուսական զենքի խոշորագույն ներկրողն է՝ հիշեցնում է BBC-ին: 2010-2014թթ. ընթացքում Մոսկվան եւ Բաքուն մի շարք պայմանագրեր են կնքել ուղղաթիռների, հրթիռա-հրետանային համակարգերի, տանկային տեխնիկայի եւ հրանոթային սպառազինությունների վերաբերյալ՝ ընդհանուր առմամբ 4 մլրդ դոլար արժողությամբ: Հայաստանը 2013-ին գնել է 16 մլն դոլարի ռուսական արտադրության զենք-զինատեսակներ, առաջին անգամ նրան մատակարարվել է ծանր սպառազինություն: 2014-ին նման մատակարարում չի եղել:

Նկատենք, որ վարչապետ Մեդվեդեւի այդ հայտարարությունները հնչել են ապրիլի 5-ին ընդունված հրադադարի պայմանների խախտման վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի շարունակվող փոխադարձ մեղադրանքների ֆոնին:  Այդ ժամանակ ռազմական գործողությունները ադրբեջանական եւ ղարաբաղյան զորամիավորումների շփման գծում դադարել էին, սակայն անմիջապես դրանից հետո կողմերը սկսեցին միմյանց մեղադրել հրադադարի խախտման մեջ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930