Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկ Ռուսաստանի Դաշնությունում համերգ են ունեցել երգիչներ Ռազմիկ Ամյանը (որը ծնունդով Լեռնային Ղարաբաղից է) եւ Մարտին Մկրտչյանը:
Օգտատերը մեր ֆեյսբուքյան էջին նաեւ ուղարկել է այդ համերգի տոմսերից մեկի լուսանկարը:
Այս համերգն ուշագրավ է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցող մարտերի եւ Հայաստանում Ռուսաստանի հանդեպ դժգոհությունների համատեքստում: