ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհված զինծառայողi եւս մեկ անուն: Նրա մարմինը հայտնաբերվել էր ապրիլի 8-ին, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հայկական և ադրբեջանական կողմերի՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում:
Շարքային Զոհրաբյան Անդրանիկ Ատոմի
Ծնված 1996թ., 2014/1 զորակոչ, Արարատի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 09.04.2016թ. ժամը 18: 00
Հուղարկավորությունը`10.04.2016թ. ժամը 13:00
Հասցե`ք.Վեդի, մշակույթի տուն