Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խնդիրը պետք է լուծվի ոչ թե այսօրվա, այլ սկզբնական ձեւաչափով

Ապրիլ 09,2016 15:30

Ցավոտ խոսք՝ ադրբեջանական զինված ուժերի պարբերական հարձակումների, ազերիների իրավաբանական հիմնավորման մասին

Այս տարվա ապրիլի 7-ին «Շանթ» հեռուստաընկերության «Ուրվագծի» կազմակերպած հարցազրույցի ժամանակ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ցանկություն հայտնեց իմանալ, թե ինչպես եղավ, որ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: Նա ավելի ճիշտ կլիներ, եթե ասեր, թե ինչպես եղավ, որ մինչեւ 1988թ. կայացող Արցախ-Ադրբեջան բանակցությունների Արցախ կողմը փոխարինվեց Հայաստան կողմով: 2010թ. փետրվարի 26-ին «Առավոտ» օրաթերթի «Փոխվեց աշխարհի վերաբերմունքը» հոդվածումս գրել էի այն մասին, որ իր կյանքն ու պատիվը փրկելու համար Արցախի ժողովրդի հերոսական պայքարը դրական գնահատեց աշխարհը:

Սակայն աշխարհի այդ վերաբերմունքը փոխվեց բացասականի, երբ բանակցող կողմ դարձավ Արցախին փոխարինած Հայաստանը: Քանզի դա նշանակում է, որ ոչ թե Արցախն է պատերազմել եւ հաղթել՝ ազատագրելով իր երկրի տարածքը հայասպան մարմանջով տառապող ալիեւականներից, այլ Հայաստանն է պատերազմել՝ զավթելով Ադրբեջանի տարածքները: Շարունակում եմ զարգացնել հինգ տարի առաջ ասվածն այդ մասին: Հայաստանը պատերազմ չի հայտարարել Ադրբեջանին: Ղարաբաղն է ապստամբել Ադրբեջանի դեմ՝ ազատվելու համար նրա հայակործան լծից, սկիզբ դնելով ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին: Պատերազմող երկու կողմերին էլ օգնում էին այլ երկրներից եկած կամավորները: Կրելով տարածքային եւ մարդկային մեծ կորուստներ՝ Ադրբեջանը ստիպված հրադադար խնդրեց: Սկսվեցին ղարաբաղա-ադրբեջանական բանակցությունները՝ Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի մասին:

Տարիներ անց, 1998թ. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցական գործընթացից հանեց Ղարաբաղին որպես կողմ, նրա փոխարեն՝ բանակցող կողմ դարձնելով Հայաստանին: Սա նշանակում է, որ, դե յուրե, պատերազմող կողմերը համարվեցին Հայաստանն ու Ադրբեջանը: Տրամաբանությունն ասում է, որ այս դեպքում ստացվում է, որ ոչ թե Ղարաբաղն է եղել պատերազմող կողմ, այսինքն՝ ոչ էլ Ղարաբաղն է ապստամբել Ադրբեջանի դեմ եւ ազատագրվել նրա հայակործան լծից, այլ Հայաստանն է պատերազմել Ադրբեջանի դեմ՝ գրավելով նրա տարածքները: Բանակցային գործընթացի կողմերի այսպիսի փոփոխությունը Հայաստանին դե յուրե հատկացրեց ագրեսորի դեր:

Ահա թե ինչի հիման վրա է Ադրբեջանը ամենուրեք՝ միջազգային բոլոր ատյաններում Հայաստանին համարում ագրեսոր եւ պահանջում իրեն վերադարձնել նրա գրաված տարածքները: Գուցե մեղավոր չեն այն երկրները (Պակիստան, Բելառուս, Ղազախստան եւ այլք), որոնք ինչ-որ չափով արդարացի են համարում Ադրբեջանի պահանջը: Առ այսօր Հայաստանի դիվանագիտությունը համարժեք չի ընկալում մեզ համար ստեղծված վտանգավոր վիճակը, եւ չգիտես ում, կասեի՝ հանցավոր թելադրանքով շարունակում է բանակցային կողմ պահել Հայաստանին: Բազմիցս է հնչեցվել Արցախը եւս բանակցային կողմ ներկայացնելու պահանջը, սակայն արձագանք չկա: Կարծում եմ, որ խնդիրը պետք է լուծվի, այն էլ ոչ թե այսօրվա, այլ սկզբնական ձեւաչափով: Բանակցող պետք է լինեն Արցախն ու Ադրբեջանը, որի շնորհիվ հօդս կցնդեն Հայաստանին Ադրբեջանի տարածքներ գրաված համարելու բոլոր հիմքերը: Դժբախտաբար, դա է պահանջում միայն Արցախի նախագահը:
Իրավունք ունեմ ենթադրելու, որ, ովքեր էլ լինեն սկզբնական ձեւաչափին վերադառնալ չկամեցողները, բոլորն էլ Հայաստանին ագրեսորի դերում պահել կամեցողներն են՝ նպաստելով աշխարհին հասցեագրված ազերիների հակահայկական քարոզարշավին:
ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՍՀՄ մանկավարժագիտության դոկտոր

 

«Առավոտ»

09.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հարգելի դոկտոր, Ձեր ասածները գուցեեւ ճիշտ լինեին, եթե չլինեին հետեւյալ հանգամանքները.
    1. 1989թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը:
    2. 1990-1995թթ. ՀՀ Գերագույ խորհրդում Ղարաբաղից ընտրված պատգամավորները ու այդ խորհրդարանի ճանաչումն աշխարհի կողմից:
    3. Գրեթե ամբողջապես ՀՀ քաղաքացիներով ու միջոցներով ապրող ողջ ԼՂՀ կոչված փուիչիկը՝ մասնավորապես նրա բանակը:
    Գրողը տանի, չեք ուզում կողմ լինեք, եղբայր, մի՛ եղեք: Ղարաբաղն իրեն համարում է չէ՞ անկախ: Դե թող ինքն էլ որոշի, թող իրենք խոսեն, թող ասեն ՀՀ հեռացիր:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930