Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակ էին հավաքվել
հարյուրավոր նիդերլանդահայեր ‘ դատապարտելու Ադրբեջանի
ռազմական ագրեսիան ընդեմ Արցախի: Միջոցառումը նախաձեռնել
էր Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները:
Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակ էին հավաքվել հարյուրավոր նիդերլանդահայեր ‘ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդեմ Արցախի: Միջոցառումը նախաձեռնել էր Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները:
Դեռ նախօրեին Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովին էր փոխանցվել այն մտահոգությունները, որ Լեռնային Ղարաբաղի դեմ գործադրում է Ադրբեջանը: Արցախի ազատասիրական նկրտումներին չի կարող հակադրվել Ադրբեջանի ագրեսիվ, ծայրահեղ գործողությունները:
Ցույցի մասնակիցները կրում էին Ադրբեջանի ու Ալիևի նախահարձակ գործողությունները դատապարտող ցուցապաստառներ, այսպես կոչված իսլամական պետության ձեռագրին հատուկ, գազանաբարո մեթոդներով խոշտանգված անմեղ , ծեր ու անպաշտպան մարդկանց, երեխաների ու ավերված բնակավայրերի լուսանկարներ: «ես եմ Արցախը », «Մենք ենք Արցախը» վանկարկում էին մասնակիցները :
Հնչեցին դատապարտող ելույթներ, կատարվեցին հայրենասիրական երգեր: Շատ մասնակիցներ ցանկություն ունեն դրամական միջոցներով իրենց ներդնումն ունենալ:
Փառք ու հավերժ հիշատակ նրանց, ովքեր ընկան Ազատ Արցախի համար:
Այսօր ավելի, քան երբեք սփյուռքն հայրենիքի կողքին է:
Կարդացեք նաև
«Նիդերլանդական Օրագիր »