Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտ մեկնած եւ անհրաժեշտաբար արագությունը գերազանցած վարորդների տուգանքները կվերանայվեն

Ապրիլ 09,2016 14:30

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը հաստատեց տեղեկությունը, որի վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակի սրացման հետ կապված` Արցախ մեկնելու ճանապարհին անհրաժեշտաբար արագությունը գերազանցած վարորդների տուգանքները հնարավոր է` վերանայվեն:

«ՀՀ-ից ԼՂՀ ուղղությամբ մեկնող պետական, հասարակական գործառույթներ իրականացնող անձանց տրանսպորտային միջոցները պարտադիր ուղեկցվում են ՃՈ վերակարգերի կողմից: Միաժամանակ, ՃՈ իրավասու ստորաբաժանումներին հրահանգավորվել է մանրամասն ստուգել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հիմքերով վարորդներին վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը` բոլոր այն դեպքերում, երբ տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումներով կայացված վարչական ակտերի դեմ բողոք կներկայացվի` անհրաժեշտաբար արագությունը գերազանցելու հիմքով»,-ասաց Ա. Մալխասյանը:

Եւս մեկ անգամ նկատենք, որ ոստիկանություն համապատասխան բողոք կարող են ներկայացնել անհրաժեշտաբար արագությունը գերազանցած վարորդները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուի Արթին says:

    Վերանայել պետք չէ
    Ստեղծել հատուկ հաշեվեհամար բոլոր տուգանքները այնտեղ փոխանցվելու
    պետք է նախապատրաստվել ավելի մեծ պատերազմի որը որոշիչ է լինելու
    Մեր թշնամիները տեղեկացան մեր ունեցած չունեցածին
    Բավ է անձնականի մասին մտածել
    Ունեվորները չեն վայելի ունեցվածքը պարտության դեպքում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930