Սիրիայում հայ զինծառայող է զոհվել։ Այդ մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը՝ Քամիշլիի իր աղբյուրներին հղումով։
Զոհվածը Քամիշլիի հայ համայնքի ներկայացուցիչ Սպիտակ Ազատի Ղազարյանն է։ Նա զոհվել է Դամասկոսում զինծառայության ընթացքում՝ պատահարի հետևանքով։
Նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ Քամիշլիի Սուրբ Հակոբ եկեղեցուց։