Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին: Նրանք քննարկել Ղարաբաղի ներկայիս իրավիճակը: Հանդիպման նկարը տեղադրվել է նաև Ֆրանսիայի նախագահի ինստագրամյան պաշտոնական էջում: