Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արժանի՞ ենք մեր աննման հերոսներին. «Ազգ»

Ապրիլ 09,2016 12:54

Ընդամենը մեկ շաբաթ առաջ եթե փողոցում, աշխատավայրում կամ որեւէ այլ տեղ հարց տայիր մեր հայրենակիցներից որեւիցե մեկին, թե ի՞նչ կանի, եթե պատերազմը վերսկսվի Արցախում, պատասխանը, խիստ բորբոքված ու ջղային, կլիներ մոտավորապես այսպես. «Էդ ղարաբաղցի՛ք թող գնան պաշտպանեն Արցախը», «Ես Սերժի համար ոչ մի բան էլ չեմ անի. ինքը ընչո՞վ ա ինձ օգնել որ…», «Թող իրանցՙ էդ շիշկեքի լակոտները գնան կռվելու», «Էդ ԴԱՀԿ-ի տղեքը թող գնան ճակատ. ես երկիր, հող պաշտպանեմ, որ Միհրանը օֆֆշորներում փող կուտակի՞»: Եւլն, եւլն: Մեզնից յուրաքանչյուրը կարող է ավելի սուր, առավել բնորոշ օրինակներ տալ: Այո, ընդամենը մեկ շաբաթ առաջ մեր հասարակությանը, դժգոհ ու չարացած, առիթ էր պետք փնովելու թե՛ իշխանություններին, թե՛ քաղաքական ուժերին, թե՛ ղարաբաղցիներին, թե՛ մանր ու խոշոր պաշտոնյաներին ու մենաշնորհյալ բիզնեսմեններին: ԴԺգոհ ու անհանդուրժողՙ նույնիսկ հարեւանի ու բարեկամի հանդեպ, հույսը դրած դեպի Ռուսաստան կամ այլուր ծլկելու վրա:

Բայց… ապրիլի 2-ին արդեն ամեն ինչ փոխվեց, կարծեք հրաշիւք իմն: Բոլորի հայացքը թեքվեց դեպի մեկ ուղղություն, դեպի Արցախ, դեպի մեր տղաները, դեպի մեր բանակը, մեր… Երեւի Վարդանանց պատերազմից մինչեւ Սարդարապատ, մինչեւ Վան ու Մուսա լեռ այսպես է եղել, այսպես է մեր ժողովուրդը բռունցքվել օրհասի պահին: Եվ ըստ երեւույթին դա՛ է եղել թշնամիներին ու բարեկամներին զարմացնող մեր գլխավոր հատկությունը, ազգային այս տարօրինակ ֆենոմենը, որը ըմբռնելը ոչ թե դժվար, այլ անկարելի է, անգամ մե՛զ համար, առավել եւսՙ մեր շատ ղեկավարների համար…

Քառօրյա պատերազմի ընթացքում մենք եւ մեր հակառակորդները տեսան ազգային այդ ֆենոմենի տարբեր դրսեւորումները, որոնց մասին հետագա էջերում դույզն չափով անդրադառնում են մեր աշխատակիցները, վերլուծաբանները, հետեւաբար չեմ ուզում կանխել նրանց: Բայց ուզում եմ, առավել եւսՙ ցանկանում եմ հարց տալ. արժանի՞ ենք մեր աննման հերոսներին, մահվան աչքերին նայող մեր քաջարի զինվորներին, նրանց արյան, նրանց մատաղ կյանքին, նրանց ծնողներին եւ առհասարակ մեր ժողովրդին:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930