Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքական եւ հասարակական շրջանում էմոցիաների հարաբերական անդորրը նորից փոթորկվեց. «Հրապարակ»

Ապրիլ 09,2016 12:48

Ադրբեջանում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների երեկվա հայտարարություններից հետո Հայաստանի քաղաքական եւ հասարակական շրջանում էմոցիաների հարաբերական անդորրը նորից փոթորկվեց։ Հակառակորդին զենք վաճառելու համար ռազմավարական դաշնակցին հասցեագրված Սերժ Սարգսյանի կշտամբանքից ժամեր անց պաշտոնական Մոսկվան Ադրբեջանում կրկին խոստացավ շարունակել զենքի վաճառքը՝ ապտակ հասցնելով կրտսեր եղբորը։ Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն էլ, խոսելով ԼՂ խնդրի մասին, պրոադրբեջանական մոտեցում դրսեւորեց՝ ասելով. «Մենք, որպես Մինսկի խմբի մասնակից, որպես պատասխանատու պետություն, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, հավատարիմ ենք այն մոտեցումներին, որ ձեւակերպված են Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով»:

Հիշենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ դեռեւս պատերազմական տարիներին՝ 1993-ին, ընդունել է չորս բանաձեւ։ 822 բանաձեւը (ընդունվել է ապրիլի 30-ին) պահանջել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, հրադադարի հաստատում եւ տեղական հայկական ուժերի դուրսբերում Քելբաջարի շրջանից։ Կոչ է արել բոլոր կողմերին անհապաղ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունները։ 853 բանաձեւը (հուլիսի 29) հակամարտության երկու կողմերին կոչ է արել կատարել 822 բանաձեւի պահանջները, դատապարտել է Ադրբեջանին հայաբնակ շրջանների ռմբակոծման եւ քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար որպես պատասխան քայլ՝ հայկական ուժերի կողմից Աղդամ քաղաքի գրավումը։

Մինչեւ օգոստոսի 8-ը տեւած նիստում ընդունվել է «ՄԱԿ-ի ԱԽ 822 եւ 853 բանաձեւերի իրականացման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը»։ 874 բանաձեւը (հոկտեմբերի 14) կոչ է արել կողմերին արդյունավետ եւ մշտական դարձնել ուղիղ բանակցությունների միջոցով հաստատված զինադադարը, վերահաստատել է ԱԽ-ի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին, ողջունել Մինսկի խմբի առաջարկած ԱԽ 822 եւ 853 բանաձեւերի իրականացման անհետաձգելի միջոցառումների հարմարեցված ժամանակացույցը եւ կոչ արել կողմերին անհապաղ իրականացնել այդ ժամանակացույցում մատնանշված միջոցառումները։ 884 բանաձեւը (նոյեմբերի 12) տագնապով նշել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումն ու ռազմական գործողությունների ծավալումը եւ, որպես հետեւանք ու պատասխան, հայկական ուժերի կողմից Զանգելանի շրջանի եւ Հորադիզ քաղաքի գրավումը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթ այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930