Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղրղըզստանի ղեկավարությունն արգելել է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը. «ՌԻԱ»

Ապրիլ 09,2016 12:40

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեյ Աթամբաևը այդ երկրի Էներգետիկայի կարգավորման պետական գործակալության ղեկավար Թալայբեկ Նուրբաշևի հետ հանդիպման ընթացքում արգելել է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Նախագահի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ մեկնաբանվում է Աթամբաևի որոշումը. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է ծայրահեղ կշռադատված մոտենալ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման հարցին և որոշում ընդունել միայն խոր և մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»։

Ղրղըզստանի նախագահ Աթամբաևը խորհուրդ է տվել օգտագործել երկրի պահուստները, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս խուսափել ֆինանսական կորուստներից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930