Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂՀ հակամարտության վերաբերյալ և Նալբանդյանի ու Մամեդյարովի ձեռքսեղմումը

Ապրիլ 09,2016 12:08

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Հայտարարության տեքստը տեղադրված է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքում։

azerbaycan-ve-ermenistan-disisleri-bakanlari-8339188_x_o

ԱՊՀ արտաքին գերատեսչության ղեկավարների տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ԱՊՀ-ն խոր անհանգստությամբ է ընդունում ԼՂՀ հակամարտության շփման գոտում ռազմական բախումների մասին լուրերը, որոնք պատճառ են դարձել բազմաթիվ զոհերի, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում։ Կողմերին կոչ ենք անում խստորեն հետևել ռազմական գործողությունների դադարեցմանը և զսպվածություն դրսևորել՝ մարդկային հետագա զոհեր թույլ չտալու համար։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ նախաձեռնել գործողություններ, որոնք կնպաստեն իրավիճակի կայունացմանը և ակտիվացնել ջանքերը՝ հակամարտությունը կարգավորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հռչակած սկզբունքների հիման վրա»։Nalbandyan Mamedyarov 2

Ավելացնենք, որ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, որոնք մասնակցել են Մոսկվայում ընթացող ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆիքսել են Նալբանդյանին և Մամեդյարովին, որոնք մի պահ ողջունել են միմյանց, ձեռք սեղմել և կարճ զրույց ունեցել։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Այսինքն բարիշել ե՞ն, թե՞ Լավրովից են վախեցել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930