Լրահոս
Օրվա լրահոսը

 «Երբ մենք ԱԹՍ-ի հայտնվելու մասին տեղեկացրինք համանախագահներին, նրանք եւս պատասխան չունեին տալու». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 09,2016 11:23

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
   
   -Համանախագահները նախօրեին Բաքվից ժամանեցին Ստեփանակերտ. ի՞նչ հիմնական պահանջներ դրեց նրանց առաջ պաշտոնական Ստեփանակերտը, ի՞նչ մթնոլորտում անցավ հանդիպումը: 

-Նրանք մտահոգված էին: Ստեփանակերտում գտնված ժամանակ, երբ ընթանում էին բանակցությունները, ադրբեջանական անօդաչու սարքը հայտնվեց ԼՂՀ մայրաքաղաքի մոտակայքում` մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այն, իհարկե, ոչնչացվեց մեր զինվորների կողմից, սակայն ադրբեջանցիների այս քայլն ուղղակի բացատրություն չունի: Ու երբ մենք ԱԹՍ-ի հայտնվելու մասին տեղեկացրինք համանախագահներին, նրանք եւս պատասխան չունեին տալու:

Եվ դա բնական է, որովհետեւ ցանկացած գիտակից, նորմալ մարդ չի կարող բացատրել Ադրբեջանի նման պահվածքը:

  -Եթե համանախագահներից որեւէ մեկի մեջ փոքր-ինչ կասկած կար, թե ո՞վ է սկսել պատերազմը, կարծում եմ, Ստեփանակերտ ուղարկված ԱԹՍ-ն վերացնում է այդ չնչին կասկածն իսկ: 

-Իհարկե, բոլորի համար պարզ է, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ո՞վ է հարձակվող կողմը: Բայց համանախագահների նպատակն է` անել ամեն ինչ, որ պատերազմը չվերսկսվի:

Սա յուրահատուկ այց էր, քանի որ 1994-ի զինադադարի ռեժիմը 4 օր չէր գործում, սահմանների երկայնքով Ադրբեջանը վարում էր լայնածավալ պատերազմ: Ճիշտ է, այն չհասավ իր գագաթնակետին, բայց լարվածության աճն ակնհայտ էր, մենք տեսնում էինք այդ վտանգը:

Համանախագահների հետ խոսել ենք տարբեր հարցերի շուրջ, քննարկել ամենաբարդ խնդիրները: Նրանք կրկին կարեւորեցին խնդրի խաղաղ կարգավորումն ու անընդունելի համարեցին ռազմական ճանապարհը: Մենք Ադրբեջանի ռազմական ագրեսիան բնութագրեցինք ե՛ւ տարածաշրջանին, ե՛ւ միջազգային հանրությանն ուղղված ամենամեծ վտանգներից մեկը, իրատեսորեն ներկայացրինք, որ այն կարող է լրջագույնս վտանգել Հարավային Կովկասի անվտանգության ողջ համակարգը:

Ադրբեջանական ագրեսիան ՄԽ միջնորդական ջանքերին ուղղված անհարգալից վերաբերմունքի վառ դրսեւորում էր ու միջազգային հանրության համար կարող է դառնալ ամենալուրջ մարտահրավերներից մեկը:

Մենք ընդգծել ենք, որ Մինսկի խմբից ակնկալում ենք կոշտ եւ հասցեական դիրքորոշում, Ադրբեջանի նկատմամբ համապատասխան քայլերի իրականացում: Ասել ենք՝ եթե Մինսկի խմբի կողմից լինեն հասցեական գնահատականներ, միգուցե Ադրբեջանը ավելի զուսպ լինի ու չդրսեւորի այսչափ լկտիություն: Այդ պետությունը պետք է հասկանա, որ նման պահվածքն անընդունելի է:

Իհարկե Ադրբեջանի ռազմական ոտնձգությունները կասեցնում է Արցախի Հանրապետության բանակը, բայց նաեւ միջազգային հանրությունը պետք է թույլ չտա, որ այդ երկիրը դիմի նման քայլի, հնարավորն անի նման զարգացումները բացառելու համար:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930