Ապրիլի 8-ին հետկեսօրին Լոս Անջելեսի հայությունը հավաքվել էր Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց եւ բողոքի ցույց էր անում՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: «Ամոթ Ալիեւին», «Արցախն ուժեղ է», «Խաղաղություն Արցախին», «Կանգնեցրեք Ալիեւին», «Արցախը մերն է»՝ այս եւ այլ կարգախոսներով Լոս Անջելեսի հայ բնակչությունը պահանջում էր հանգիստ թողնել Արցախի ժողովրդին, վերջ տալ արյունահեղությանը:
Տեսանյութը եւ լուսանկարները «Առավոտին» է տրամադրել լոսանջելեսաբնակ Աննա Հակոբյան-Յարալյանը: