Սարգսյանների ընտանիքն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 3-րդ անգամ էր ստիպված հեռանալ հայրենի Թալիշ գյուղից: 10 հոգանոց ընտանիքը համընդհանուր խառնաշփոթի մեջ 3 տարբեր ուղղություններով հեռացել էր գյուղից, եւ միայն օրեր անց կարողացել միմյանց գտնել Ստեփանակերտում:
«Գյուղում աշխատում էինք, նորմալ ապրում էինք, անասուն էինք պահում, սաղ թողել ենք, եկել Ստեփանակերտ: Շատ դժվար ենք ապրել, երկու անգամ մինչեւ այդ փախել էինք, բայց երբ ամեն ինչ վերջացել էր, նորից վերադարձել էինք գյուղում, մի ձեւ սկսել էինք ապրել: Ասեմ, որ լավ էլ ապրում էինք»,- Արցախի հանրային հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում պատմել է տիկին Անգինը:
Տիկին Անգինն ու ամուսինը՝ Արարատ Սարգսյանը, առաջին հերթին գյուղից հանել էին թոռներին եւ հարսին, ապա իրենք հեռացել, իսկ 104-ամյա Հայկային պարտադրված թողել գյուղում:
«Դիրքերում էի, իջա գյուղում, ժամը 02:30-ի սահմաններում էր: Մտա տուն, էդ պահին սարոյանն ընկավ ու տան կեսը տարավ: Արագ իջա բարդվել ու տեսա՝ բարոն մի անկյունում նստած: Արագ շալակել եմ ու դուրս եկել, որտեղ ոտս դնում էի, թշնամին կրակում էր, բայց ես հետ չէի նայում, վազելով տանում էի բաբոյին, հետո հասցրել եմ Մատաղիս, էնտեղից էլ Ստեփանակերտ»,- պատմել է ընտանիքի որդին՝ Հայկ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: