Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վրացական Միացյալ ազգային շարժումը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Грузия Online

Ապրիլ 09,2016 11:02

Միացյալ ազգային շարժում կուսակցությունը, որը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գաղափարները կիսող կուսակցություն է, անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։

Կուսակցության անհանգստությունը արտահայտվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Միացյալ ազգային շարժման անդամ Գեորգի Գաբաշվիլիի տարածած հայտարարության մեջ։ Նրա խոսքերով Վրաստանի համար կենսական նշանակություն ունի, որպեսզի իր անմիջական հարևանությամբ տիրի խաղաղություն և կայունություն։ Գաբաշվիլիի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք աջակցում ենք լարվածության թուլացմանն ու հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը։ Հիմնական հարցը այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների (այս դեպքում՝ Ադրբեջանի), իրենց բնակավայրերը ստիպողաբար լքած մարդկանց վերադարձով, և բնակչության հումանիտար կարիքների ապահովմամբ»։

Հետխորհրդային տարածքում առաջացած հակամարտությունների հիմնական մեղավորը, ըստ պատգամավոր Գաբաշվիլիի, Ռուսաստանի Դաշնությունն է. «Այսօր էլ Ռուսաստանը չի կարողանում համակերպվել հարևան պետությունների սուվերենության և անկախության հետ։ Կոնկրետ այս պարագայում (նկատի ունի ԼՂՀ հակամարտությունը,-խմբ.)՝ իրավիճակի հետագա լարումը տեղավորվում է միայն ՌԴ շահերի համատեքստում, որը հանդես է գալիս, որպես բռնությունների նախաձեռնող»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930