Լրահոս
Օրվա լրահոսը

Սահուն կերպով օրակարգ է ներթափանցել խաղաղապահների տեղակայման խնդիրը. «Ժամանակ»

Ապրիլ 09,2016 10:48

Ինչպես նկատելի է, ապրիլյան չորս սարսափելի օրերից հետո հաստատված հրադադարի ռեժիմում բավական սահուն կերպով օրակարգ է ներթափանցել խաղաղապահների տեղակայման խնդիրը: Համենայնդեպս հետաքրքրական է, որ հայաստանյան խորհրդարանական ուժերը նախօրեին ԱԺ ճեպազրույցների ընթացքում բավական պատրաստակամորեն են պատասխանել խաղաղապահների վերաբերյալ հարցերին, հատկապես իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որը հայտարարել է, թե իրենք խաղաղապահներ չեն կանչում, բայց եթե պարտադրվեն, ապա դեմ չեն:

Այս հայտարարություններին նախորդել էր Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Դոյչե Վելլեին», որտեղ նա ասում է, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել խաղաղապահներին, բայց դրանց մասին խոսք կարող է լինել համապարփակ կարգավորման դեպքում: Ըստ էության, նույն կարգի արձագանք Լեռնային Ղարաբաղից հնչեցրել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Այսպիսով, ակնհայտ է, որ հայկական կողմը առնվազն բավական սահուն կերպով օրակարգ է վերցնում հարցը: Ի՞նչ նպատակով՝ այդ հարցում հնարավոր ուժգին հարվածը մեղմելու և մեղմ աստիճանակարգով ընդունելու ու չեզոքացնելո՞ւ, թե՞ հասարակությանը կամաց-կամաց նախապատրաստելու:

Պարզ է, որ հակամարտության կարգավորման գործընթացում խաղաղապահների թեման ակտիվացրել է Ռուսաստանը: Նախօրեին Բաքու այցելած ՌԴ արտգործնախարար Լավրովը գրեթե բաց տեքստով խոսել է այդ գաղափարներին վերադառնալու մասին: Արժե հիշել, որ խաղաղապահների թեման ակտիվացել էր նաև նախորդ տարի սեպտեմբերին, երբ այն քնեցնելու համար բավական ակտիվ միջամտեց Միացյալ Նահանգները: Այս անգամ արդյո՞ք Միացյալ Նահանգները նույն ակտիվությունը կդրսևորի այդ թեման մարելու համար՝ փորձելով կանխարգելել Ռուսաստանի նախաձեռնությունը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների հայտնվելու վտանգը, ինչը ըստ էության կնշանակի ղարաբաղյան հակամարտության վերջնական անցում Ռուսաստանի միանձնյա տնօրինության տակ:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930