Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հասկանում եմ և՛ Սարգսյանին, և՛ Պուտինին». «168 ժամ»

Ապրիլ 09,2016 09:52

«Ես հասկանում եմ և՛ Սարգսյանին, և՛ Պուտինին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին՝ հատկապես խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ռուս-ադրբեջանական զենքի գործարքների վերաբերյալ արտահայտած մտահոգությունների մասին, որոնք հնչեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումների ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ Երևանում Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել է. «Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով՝ ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից»:

Մալաշենկոյի կարծիքով՝ Ռուսաստանը շարունակելու է իր քաղաքականությունն այնպես, ինչպես եղել է, և դա միանգամայն պարզ է, որովհետև հակամարտող երկու երկրներին զենք մատակարարելը, որքան էլ որ դա ծիծաղելի է հնչում, Ռուսաստանի միջնորդության գործոնն է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ կողմերից որևէ մեկի հաղթանակով: «Այսինքն` սպառազինության վաճառքը շարունակվելու է, թեև Ադրբեջանը կարծես թե լուրջ գումարներ այսօր չի վճարում, բայց այստեղ դա այդքան էլ կարևոր չէ, ուստի այս իրավիճակում ես հասկանում եմ և՛ Սարգսյանին, և՛ Պուտինին, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր տեսանկյունից ճիշտ է:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930