Արցախի եւ Ադրբեջանի սահմանին ապրիլի 2-6-ը եղած զինված բախումների ժամանակ հայկական կողմից գործի են դրվել միայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ունեցած զենքերն ու զինատեսակները: Այս մասին այսօր «Շանթի» եթերում, «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանից Արցախ են մեկնել միայն կամավորներ, այն էլ՝ մեծ թվով: Սակայն որեւէ զորամիավորում կամ զինատեսակ Հայաստանից Արցախ չի գնացել: Նա հիշեցրեց ՀՀ նախագահի խոսքը, որ Հայաստանը ռազմական օգնություն կուղարկի Արցախին միայն «լայնամասշտաբ գործողություններ» սկսվելու դեպքում:
այս, եւ նոյն թեմայով բոլոր պաշտօնական յայտարարութիւնները, բացայայտօրէն ուղված են միայն օտարներին…
իսկ նկատի ունենալով որ նիւթին նվազագոյն չափով ծանօթ ոեւէ օտար իսկ հեշտօրէն պիտի հասկնայ թէ, մեղմօրէն ասած՝ իրականութեան չի համապատասխանում այս ձեւական «տարրանջատումը», ի՞նչ է իմաստը անոր, ներկայ պահին
այսինքն, եթէ տառացիօրէն հաւատանք այս յայտարարութեան, ուրեմն՝ Հայաստանն ալ քարացած, վերապահ եւ ձեռնածալ մնաց, հեռվից դիտելով միայն, մինչ սահմանագծի վրայ սպանվում էին Արցախցիներ, զինվորներ եւ քաղաքացիներ…
սա ի՞նչ խօսքեր են…