Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի, ԼՂ-ն չի կարող ունենալ». ԱԺ փոխնախագահ

Ապրիլ 08,2016 23:33

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ քննարկել են վերջին օրերին շփման գծում ռազմական գործողությունների ընթացքը: Նա ասաց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող ունենալ որեւէ այլ լուծում, քան խաղաղ կարգավորումը՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և հիմնված հելսինկյան հայտնի սկզբունքների վրա՝ ուժի չգործադրում, ազգերի ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն:

«Ղարաբաղի ժողովրդի պայքարը օտարի տարածքներ գրավելու համար չի, Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով որոշելու համար, իր ճակատագրի դարբինը լինելու համար: Ղարաբաղի ժողովրդի պայքարը իր սեփական հայրենիքում է, մենք  ուրիշի հողի վրա աչք չունենք»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում:

«Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր փաստացի»,- ասաց նա: Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում այսօր ՀՀ նախագահը ներկայացրել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին եւ այսօր Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներին:

Իսկ Հայաստանն իր կողմից ամեն ինչ անելու է ԼՂ միջազգային ճանաչմանը հասնելու համար:

Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի Բեռլինում արած այն հայտարարությանը, թե մեր զինվորները կռվել են 80-ականների զենքով: Շարմազանովը, ի պատասխան այն դիտարկման, որ այլ ոլորտներում անհարկի շքեղ ծախսեր են եղել, ասաց, որ իրենք անհարկի ծախսեր չեն արել, այլ հզորացրել են բանակը, եւ ապրիլի 2-6-ը եղած բախումը եւ Ադրբեջանի նախաձեռնած «բլից կրիգի» տապալումը դրա ապացույցն են:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «ուժի չգործադրում,
    ազգերի ինքնորոշում
    եւ տարածքային ամբողջականություն:»

    եթէ իրապէս, խորքին մէջ, միակ ծրագիրը՝ այս սկզբունքների հիման վրայ լուծել է Արցախի Հիմնախնդիրը, ուրեմն տակաւին մի քանի դարեր կացութիւնը մնալու է միեւնոյնը

    ի դէպ, ըստ աշխարհի բոլոր պետութիւնների միաձայն ըմբռնողութեան, յատկապէս այս խնդրին մէջ, վերոյիշեալ երեք սկզբունքներից վերջին երկուքը ուղղակիօրէն զիրար կը հակասեն, սիմետրիկօրէն իրարու կը հակադրվին

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930