Հայկական Բանակը, վերջին օրերի ընթացքում մարտնչելով հակառակորդի հետ, հերոսաբար պաշտպանում է մեր Հայրենիքն ու ապահովում բոլորիս անդորրը:
Խոնարհվելով հանուն Հայրենիքի պաշտպանության մեր Բանակի և շփման գիծ մեկնած կամավոր տղաների սխրագործությունների առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամբողջությամբ զիջում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակառակորդի նենգ գործողությունների հետևանքով մարտերում զոհված հերոսների և նրանց ընտանիքների՝ Բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները:
Հավերժ փա՛ռք նահատակված հերոսներին:
Կարդացեք նաև
Ցավում ենք և հպարտանում:
«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկ
Հ.Գ. Նկատենք, որ «Ագբա Կրեդիտ Ագրիկոլը» երրորդ բանկն է, որ հայտարարում է զոհված հերոսների եւ նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները զրոյացնելու մասին: Մինչ այդ նման հայտարարությամբ են հանդես եկել «Հայբիզնեսբանկը» եւ «ՎՏԲ»-ն: