Այս օրերին, երբ ենթակառուցվածքների դերը, թերեւս, ամենակարեւորներից մեկն է, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի մի հսկայական հատված, ինչպես փաստում են վարորդները, շատ վատ վիճակում է: Այս օրերին այդ ճանապարհով երթեւեկող, Լեռնային Ղարաբաղին հումանիտար եւ տարատեսակ օգնություն տեղափոխող վարորդները նյարդայնացած վերադառնում են՝ պատմելով, թե ինչպիսի անանցանելի ճանապարհահատվածներ կան մասնավորապես՝ այսպես կոչված «Զանգերի» հատվածից մինչեւ Գորիս: Վարորդներից քչերին է հաջողվում ավտոմեքենաներն առանց վնասվածքների դուրս բերել այդքան հատվածից: Միջպետական ճանապարհի փոսերն ու խորդուբորդերը, որոնք առաջացել են ձմեռվանից հետո, անգամ այս օրերին գոնե, ժամանակավորապես չեն փոսալցվում:
Արդեն 7-8 օր է, այդ ճանապարհով հազարավոր ավտոմեքենաներ ու շտապօգնության մեքենաներ են արագությունը գերազանցելով երթեւեկում, վիրավորներ ու անհրաժեշտ իրեր են տեղափոխում: Վարորդների խոսքերով, անգամ առողջ մարդը չի դիմանում այդ դարուփոսերի հարվածներին՝ ուր մնաց վիրավորները հաղթահարեն: Հասկանալի է, որ այդ վայրերում ձյունը, սառույցը վերջերս է նահանջել, սակայն փաստ է, որ այս պահին որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են եւ գոնե ժամանակավոր լուծում պետք է տրվի:
Նյութն ամբողջությամբ կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ