Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Սամսուն՝ մասնակցելու Թուրքիայի այս քաղաքում անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքերով, Սամսունում իրենց հորդորել են անվտանգության նկատառումներով Հայաստանի ազգային հավաքականի «Armenian Boxing Team» մակագրությամբ մարզազգեստով քաղաք դուրս չգալ: Հայաստանի պատվիրակությանը նաեւ անվտանգության մի քանի աշխատակից է կցվել: Նրանք հերթապահում են հյուրանոցի առաջին հարկում եւ պատվիրակության անդամներին ուղեկցում հյուրանոցից դուրս: Այսպիսի վիճակում հայաստանցի մարզիկները եղել են միայն Բաքվում կազմակերպված մրցաշարերում:
Թեմայի մասին ավելի մանրամասն՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armnoc.am-ի