Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Ապրիլ 08,2016 20:15

Ապրիլի 8-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Հովհաննես Սահակյանը:

Համատեղ նիստն սկսելուց առաջ, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են այս օրերին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված տղաների հիշատակը:

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ու համակողմանիորեն քննարկել ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության հանդեպ բռնարարքների, այդ թվում՝ վայրագ սպանությունների, ինչպես նաև հայկական բնակավայրերի  հրետակոծության հետևանքներն ուսումնասիրելու և միջազգային ատյաններին ներկայացնելու հարցերը:

352A9642

Նիստին մասնակցել են ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Լևոն Մարտիրոսյանը ու Զարուհի Փոստանջյանը:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն ամփոփ ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի կողմից այս օրերին կատարած աշխատանքները և մատնանշել այն խոչընդոտները, որոնց հետևանքով Արցախն ուղիղ կերպով չի կարողանում դիմել միջազգային կառույցներին:

ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը տեղի ունեցածը առաջարկել է դիտարկել միջազգային կոնվենցիաների ընձեռած հնարավորությունների շրջանակներում և խորհուրդ տվել ծրագրել եվրոպական կառույցներում համապատասխան աշխատանքներ իրականացնելու  քայլերը:

Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է վերոնշյալ հարցերի հետ առնչություն ունեցող պետական մյուս կառույցների հետ համակարգել փաստերի հավաքագրման աշխատանքները և նախապատրաստվել  միջազգային ատյաններում  դրանք ներկայացնելու համար:

ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակությանն այնուհետև ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հանդիպմանը ներկայացվել են նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջիկա աշխատանքների ուղղությունները:

Խորհրդարանի ղեկավարն իր գործընկերներին տեղեկացրել է, որ նախորդ օրերին Արցախի պատգամավորները նույնպես քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ուսումնասիրման հետ կապված խորհրդարանական հատուկ հանձնախումբ ստեղծելու գաղափարը և այն արդեն ուրվագծվել է:

ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականների միջև ձեռք է բերվել  այս հարցերում փոխգործակցությունն ակտիվացնելու և նախանշված ուղղություններով կոնկրետ քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930