Տավուշի մազի սահմանամերձ Բերդ քաղաքում տարեցտարի ավելանում են տարբեր մշակաբույսերի ցանքատարածությունները: Այստեղ 150 հեկտար աշնանացան է արվել: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանից տեղեկացանք, որ առաջիկայում Երեւանից կարտոֆիլի որակյալ սերմացու կբերվի:
Որոշակի պայմանավորվածությունների շնորհիվ ձեռք բերված սերմացուն Բերդի հողագործներին կբաժանվի անվճար: Տարիներ շարունակ Բերդում կարտոֆիլի սերմացուի փոփոխություն չի եղել, ինչի պատճառով այդ մշակաբույսի բերքատվությունն ընկել է: Որակյալ սերմացուն կխթանի կարտոֆիլի մշակությունը:
Հ. Մանուչարյանն ասաց, որ Բերդ քաղաքում ընթացքի մեջ է գյուղատնտեսական 2 կոոպերատիվների ստեղծումը: Բերդում ներկայումս կառուցվում է անասունների արհեստական բեղմնավորման կենտրոնի շենք: Այդ կենտրոնի գործարկմամբ կբարելավվի Բերդ քաղաքի եւ տարածաշրջանի գյուղերի խոշոր եղջերավոր անասունների ցեղային կազմը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ