Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է «հայ-ադրբեջանական հակամարտության թեման՝ այս օրերին ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի համատեքստում»:
Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, արծարծվել են նաև ներռուսաստանյան և միջազգային հարցեր: