Գեղարքունիքի մարզի համայնքները, մարզի առողջապահական և կրթամշակութային կազմակերպությունները շարունակում են ամենատարբեր կարգի օգնություններ հասցնել Արցախի խաղաղ բնակչությանը , առաջնագծում գտնվող զինվորներին ու կամավորներին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկացմամբ արդեն համապատասխան հաշվեհամարին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ մարզպետարանի աշխատակիցների կողմից հանգանակվել եւ փոխանցվել է 1 միլիոն 250 հազար դրամ: 200 հազար դրամ հանգանակել եւ համապատասխան հաշվին են փոխանցել Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանն ու գյուղապետարանի աշխատակիցները:
Մեքենաներով բեռնված սննդամթերք, հագուստ, ծխախոտ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են Արցախ հասցվել Վարդենիկի, Գանձակի, Գեղհովիտի, Մադինայի, Սեւանի քաղաքապետարանի եւ տարածքի համայնքների գյուղապետարանների եւ բնակիչների հանգանակություններով:
Արդեն 2-րդ անգամ Նորատուսի եւ շրջակա համայնքների երիտասարդներին համախմբելով՝ Արցախին բեռնված մեքենաներով սնունդ է հասցնում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանը: Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում սննդով ու առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնված մեքենաները տեղ կհասնեն Ծակքարից, Ծովասարից, Գավառ քաղաքից և Հացառատ թաղամասից, Գեղարքունիք եւ Լանջաղբյուր գյուղերից :ՙ Մարզի բնակչությունը, մեծից փոքր, հոգով ու սրտով, Արցախ աշխարհի մեր հայրենակիցների, մեր հերոս զինվորների հետ են: Դեռ Արցախի պաշտպանական դիրքերում են մեր քաջ կամավորները, իսկ հարյուրավոր ազատամարտիկներ ու երիտասարդներ հերթագրվել ու սպասում են կանչի, ամեն մեկը ցանկանալովինչ-որ կերպ օգնության ձեռք մեկնել Արցախին՚-նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետարան