Այսօր, ապրիլի 8-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես ապրիլի 1-ից սկսված պատերազմական գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակը, Ղարաբաղյան հակամարտության զարգացումները եւ կարգավորման հեռանկարները, այնպես էլ ընտրական օրենսգրքի մշակման հետ կապված ներքաղաքական զարգացումները եւ 4+4+4 ձեւաչափով տեղի ունեցող բանակցությունները:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան պրն. Նիկոլա Ֆայը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ
ՂԵԿԱՎԱՐ