Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ

Ապրիլ 08,2016 16:28

ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայող, ոստիկանության մայոր Հայկ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի թիվ 13 ավագ դպրոցում ծառայություն իրականացնելիս նշված դպրոցի ճաշարանում 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Պ.-ն վիճաբանել է իր հետ և հարվածներ հասցնելով դեմքին՝ պատճառել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում հարուցված քրեական գործով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար Արսեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արսեն Պ.-ն, իր հերթին, հայտնել է, որ ընկերների հետ գտնվել է դպրոցի ճաշարանում, երբ իրենց է մոտեցել դպրոցում ծառայություն իրականացնող ոստիկանը, վիրավորել է իրենց, ինչի պատճառով ինքը հարվածել է վերջինիս: Այնուհետև ոստիկանը փորձել է հարվածել իրեն, սակայն ձեռքով կարողացել է հարվածը պահել, ինչի արդյունքում վնասվել է ձեռքը: Բացի այդ, ինքը տեսնելով, որ ոստիկանը ցանկանում է կրկին փորձել իր նկատմամբ բռնություն կիրառել, բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս ու հեռացել: Քիչ անց ինքը վերադարձել է, կատարվածի համար ներողություն խնդրել ոստիկանից, սակայն վերջինս բարկացած՝ ոտքով հարվածել է իրեն:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930